ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին ասաց, որ Երևանում ընթացող իրադարձություններին բավականին քիչ է հետևում, սակայն լսել է միջադեպերի մասին։
«Ընդհանուր առմամբ, ոստիկանության գործողությունները համարում եմ համաչափ, շնորհակալություն եմ հայտնում, որ մեր մյուս քաղաքացիների իրավունքներն իրենք պահպանում են և թույլ չեն տալիս տարբեր փոքր միջոցառումներ, որոնք տեղի են ունենում, խանգարեն մնացած քաղաքացիների իրավունքներին։ Ամեն դեպքում պետք է հասկանանք, որ գործողություն է տեղի ունենում, քաղաքական գործընթաց է տեղի ունենում, և ոստիկանությունը և ոստիկանությունն իր աշխատանքն էիրականացնում»,- հավելեց ԱԺ խոսնակը։