Հռոմի պապը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ կարգավորելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։
«Ուկրաինայում պատերազմի առաջին օրը ես զանգեցի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին չզանգեցի։ Ես նրա հետ խոսեցի դեկտեմբերին՝ իմ ծննդյան օրը, սակայն այս անգամ չզանգեցի։ Ես ցանկանում էի հստակ ուղերձ հղել աշխարհին, և դրա համար գնացի ռուս դեսպանի մոտ։ Ես դեսպանին ասացի․ «Խնդրում եմ, կանգ առեք»»,-ասել է նա Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։