Աննխադեպ մեծ թվով ոստիկաններ են կուտակված Երևանի կենտրոնական փողոցներում, որտեղ քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացնում և փողոցներ փակում:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդևանյանի և Արթուր Սարգսյանի գլխավորությամբ քաղաքացիները երթով շրջել են քաղաքի փողոցներում, մասնավորապես, Սարյան փողոցում:
Երբ քաղաքացիները փակեցին ճանապարհը, սեւբերետավոր ոստիկանները ուժ կիրառելով, հրմշտելով ու քաշքշելով ազատեցին ճանապարհը: