Սերժ Սարգսյանը հայտարարել է՝ պաշտոն չի զբաղեցնելու, իսկ նոր կառավարությունում լինելու են ըստ արժանիքների։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ նոր կառավորությունը չի լինելու մեկ կուսակցության կառավարություն, այլ լինելու է պրոֆեսիոնալների կառավարություն։ «Սերժ Սարգսյանը 10, 20 անգամ արդեն հայտարարել է, որ այլևս չի զբաղեցնելու պետական բարձր պաշտոններ»,- ասաց Մամիջանյանը։