Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանում որքան հնարավոր է՝ շուտ ավարտվի դժվարին շրջանը և կայունություն հաստատվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Սա լիակատար և ամբողջությամբ Հայաստանի ներքին գործն է։ Հայաստանը, ինչպես գիտեք, մեր դաշնակիցն է, մեր գործընկերն է մեզ համար մի քանի շատ կարևոր ինտեգրացիոն ձևաչափերում, Հայաստանը մեր մեծ բարեկամն է։ Եվ մենք, իհարկե, շահագրգռված ենք, որ այս շրջանը Հայաստանում հնարավորինս շուտ ավարտվի, և նորից կայունության շրջան գա»,- լրագրողներին ասել է նա։