Ուրբաթ, 3 Փետրվարի, 2023
- Գովազդ -spot_img

ՀՀ-ն կստանա շուրջ 23 միլիոն եվրոյի վարկ մանկապարտեզներ, դպրոցներ կառուցելու և կահավորելու համար

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի (22 մլն 600 հազար եվրո) ստորագրման առաջարկությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագիծը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

Նախարարը նշեց, որ ««Կրթության բարելավում» վարկային ծրագիրը Համաշխարհային բանկի աջակցությամբ մեկնարկել է 2015 թվականին:

«Ծրագրի շրջանակներում ստեղծվել են 136 նախակրթարաններ, որոնցում ընդգրկված են 4-6 տարեկան 13 580 երեխաներ, հիմնանորոգվել է 13 ավագ դպրոց, 107 ավագ դպրոցներ համալրվել են բնագիտական առարկաների 335 լաբորատորիաներով: 585 դպրոց վերազինվել է համակարգչային տեխնիկայով: Դրանց միջոցով կազմակերպվել են հեռավար ուսուցման սենյակներ գյուղական այն դպրոցներում, որտեղ ուսուցչի պակաս կա. այժմ 53 նման դպրոցներում մենթոր դպրոցների ուսուցիչները էլեկտրոնային եղանակով դասավանդում են այդ առարկաները: Ավելի քան 4000 ուսուցիչ և վարչական աշխատող վերապատրաստվել են ուսումնական գործընթացում տեղեկատվական գործիքների կիրառման ուղղությամբ, վերանայվել են հանրակրթության 6 ուսումնական ոլորտների առարկայական չափորոշիչները և ծրագրերը»,- ասաց Դումանյանը` հավելելով, որ 15 բուհի տրամադրվել են դրամաշնորհներ, որոնց արդյունքում բուհերում ստեղծվել են նորարարական գիտահետազոտական կենտրոններ:

Հաշվի առնելով վերջնարդյունքները՝ Դումանյանը նշեց, որ Կառավարությունը դիմել է Համաշխարհային բանկին ծրագրի հետագա շարունակականությունն ապահովելու համար լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու հարցով:

«Նոր ծրագրով 80 բնակավայրում կստեղծվեն մատչելի նախադպրոցական կրթական ծառայություններ, որոնցում ներգրավված կլինեն 4-6 տարեկան շուրջ 3 հազար երեխա, կհիմնանորոգվեն, կկահավորվեն և կվերազինվեն 74 ավագ դպրոցներ՝ շինարարական և անվտանգության չափանիշներին համապատասխան: 200 հանրակրթական դպրոցների կտրամադրվեն բնագիտական և ինժեներական 5-ական լաբորատորիաներ, կիրականացվեն կրթության կառավարման տեղեկատվական համակարգի կիրառության, գործընթացների հետագա թվայնացման, տվյալների վիզուալիզացիայի նոր հնարավորությունների ներդրման աշխատանքներ, կշարունակվի բուհերում նորարարական գիտահետազոտական կենտրոնների ստեղծումը: Ծրագրի արդյունքում նախատեսվում է իրականացնել 5 նոր դրամաշնորհային ծրագիր. նախատեսվող ծրագրի ընդհանուր գումարը կկազմի 28,25 մլն եվրո, այդ թվում՝ վարկային միջոցներից 22,6 մլն եվրո, իսկ պետբյուջեի միջոցներից՝ 5,65 մլն եվրո»,- ասաց Դումանյանը:

Նախարարի խոսքով՝ նիստին չզեկուցվող հարցերից մեկն էլ առնչվում է Կառավարության կողմից նախադպրոցական ծառայությունների ընդլայնման քաղաքականությանը. Կառավարությունը հողամաս է նվիրաբերում Լոռու մարզի Սպիտակ համայնքին, որպեսզի Լուսաղբյուրում կառուցվի 144 տեղանոց մոդուլային մանկապարտեզ:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img