ՀՀ մարզերում և Երևանում մի քանի օր շարունակ իրականացվող բողոքի ակցիաները, դասադուլներն ու գործադուլները չեն ազդում տնտեսության վրա։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս համոզմունքը հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Կարծում եմ, որ անհնազանդության ակցիա ասածը մի քիչ ուռճացված է, այնտեղ կա մի քանի հարյուր կամ հազար մարդ, որոնք տնտեսության վրա էական ազդեցություն չունեն։ 1-2 ճանապարհը 1-2 ժամով փակելը որևէ ազդեցություն չի կարող ունենալ տնտեսության վրա»,– նշեց Քերոբյանը։