ԱՄՆ Միսիսիպի նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
Նշվում է, որ Միսիսիպիի նահանգապետ Թեյթ Ռիվզն ապրիլը հռչակել է Ցեղասպանության իրազեկման և կանխարգելման ամիս:
Միսիսիպին այսպիսով դառնում է ԱՄՆ վերջին 50-րդ նահանգը, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: