Ադրբեջանում հերթական ընդիմադիր լրագրողն է հարձակման ենթարկվել։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ մարդու իրավունքների թեմաների լուսաբանմամբ հայտնի լրագրող Այթեն Մամեդովան մայիսի 8-ին կեսգիշերին մոտ իր տան մուտքի մոտ հարձակման է ենթարկվել։
Լրագրողը պատմել է, որ երբ տուն է վերադարձել, իր հետևից վերելակ է մտել անծանոթ տղամարդ։ Նա դանակը դրել է Մամեդովայի կոկորդին, սպառնալիքներ հնչեցրել մի դատական գործի վերաբերյալ ու պահանջել չլուսաբանել այն։