ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ 44-օրյա պատերազմի զոհերի ծնողների բողոքի գործը պետք է քննվի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննվի։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ անդրադառնալով հարուցված քրեական գործին։
«Այդ գործը կարճ ժամանակ առաջ Դատախազության մոտցմանբ տեղափոխվել է Քննչական կոմիտե, այժմ Զինվորական քննչական գլխավոր վարչությունում ծանոթանում են գործին, ըստ այդմ գործի քննությունը կընթանա։ Այս պահին որևէ բան չեմ կարող ասել, գործը գտնվում է ծանոթացման փուլում»,- ասաց Քյարամյանը։
Նա նշեց, որ որպես իրավաբան կարծում է՝ գործը պետք է քննվի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի, քննության ընթացքում պետք է պարզաբանվի բոլոր հանգամանքները։