«Ալ Ջազիրա» հեռուստաալիքի լրագրող Շիրին Աբու Աքլեն մահացել Է Հորդանան գետի Արևմտյան ափին իսրայելական ուժերի և պաղեստինցիների միջև տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում են մերձավորարևելյան ԶԼՄ-ները:
Նրանց տեղեկատվության համաձայն, 51-ամյա լրագրողուհին, ով մի քանի տասնամյակ զբաղվում Էր մերձավորարևելյան հակամարտության լուսաբանմամբ, գլխից վիրավորվել Է մայիսի 11-ի առավոտյան, նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել Է:
Նշվում Է, որ լրագրողը եղել է սաղավարտով և զրահաբաճկոնով՝ «Մամուլ» մակագրությամբ: