Քիչ առաջ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ իրենք շրջափակել են Երևանի քաղաքապետարանի բոլոր մուտքերը։ Նա նշեց, որ նպատակ չունեն ներս մտնելու, իրենց նպատակը, Սաղաթելյանի խոսքով, պետական կառույցները Նիկոլ Փաշինյանից ազատագրելն է։ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ քաղաքական հայացքների համար մարդկանց աշխատանքից հեռացնում են։ նա նշեց, որ իշխանությունը քաղաքապետարանը դարձրել է իր «հոր դուքյանը»։
Արծվիկ Մինասյանն էլ հայտարարեց, որ սա ուղերձ է մարդկանց միանալ շարժմանն ու պայքարել միասին։
Ոստիկանությունն իր հերթին հավաքի մասնակիցներին հորդորեց հասարակական կարգը չխանգարել և օրենքից դուրս գործողություններ չիրականացնել։