ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ մտադիր է Ուկրաինայի հարցով շարունակել բանակցությունները Ռուսաստանի ղեկավարության հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլերի հետ բանակցությունների ավարտին արած հայտարարության ժամանակ:
«Լիովին տրամաբանական է բանակցություններ վարել ռուսական առաջնորդի հետ: Իմաստ ունի խոսել ներկայիս ճգնաժամի բոլոր մյուս դերակատարների հետ: Կարծում եմ՝ նման շփումները կարևոր դերակատարում ունեն՝ հասկանալու պատճառները, նպատակներն ու նախաձեռնություններում լինելու ավելի արդյունավետ»,- հայտարարել է Գուտերեշը: