Կիրակի, 8 Սեպտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Արթուր Վանեցյան. Այս հրապարակում կան մարդիկ, ովքեր ինձ համար անընդունելի են, նրանց այստեղ գտնվելը հարված է Շարժմանը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

«Հայրենիք» կուսակցության ու խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը, ով այս օրերին Ֆրասիայի հրապարակում մարդկանց է տեսնում, որոնք իր համար անընդունելի են: «Այդ մարդիկ հարված են հարսցնում շարժմանը»,- Armlur.am-ին տված հարցազրույցում նշեց Արթուր Վանեցյանը։ 

Նրա խոսքով՝ այն գործողությունները, որոնց մասին բարձրաձայնում են կամ իրենցից պահանջում, դրանք գործողություններ են, որոնք կբերեն Շարժման արագ մարմանը։

«Եթե մենք գրավենք Կառավարության շենք, դա մեզ ի՞նչ է տալու։ Դա իշխանություններին հնարավորություն է տալու ձերբակալել Շարժման առաջնորդներին, անդամներին, քաղաքացիներին և կասեցնել Շարժումը։ Մենք իրավունք չունենք նման գործողություններ թույլ տալ։ Եթե մենք հասկանանք, որ եկել հասել է այդ կրիտիկական պահը, հավատացեք մենք կդիմենք այդ քայլին։ Մենք հասկանում ենք, որ այս գործընթացը պետք է տեղավորվի օրենքի շրջանակում։ Այս շարժումն ունի իր հստակ ծրագիրը, որով շարժվում ենք։ Դուք տեսնում եք, որ օրեցօր մարդիկ շատանում են, կա հանրային կոնսենսուս, որ այս իշխանությունը պետք է օր առաջ հեռանա։ Մենք ծրագիր ունենք, մինչև վերջ գնալու ենք»,- ասաց  Վանեցյանը։

Վանեցյանի խոսքով՝ իրենց շարժումը կուսակցական չէ, համաժողովրդական է ու իրենց վարչապետի թեկնածուն չի կարող լինել վարկաբեկված մարդ, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Իշխան Սաղաթելյանը․ «Այսօրվա հրապարակում գտնվող ընդդիմությունն ունի լրջագույն կադրային բազա և կարող ենք ցանկացած պաշտոնում ամնգամ երեք մարդ ներկայացնել։ Կան մարդիկ, ովքեր ապաքաղաքական են ու չեն մասնակցում այս ցույցերին, բայց նրանք պատրաստ են իրենց գիտելիքներն ու փորձը ծառայեցնել պետությանը»։ 

Մամուլում բավական ակտիվ շրջանառվում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի՝ վարչապետի թեկնածու առաջադրելու հարցը։ Այդ մասով Վանեցյանը նշեց, որ առաջարկը օդում կա և հիմա գնդակը Արման Թաթոյանի դաշտում է։

«Եթե պարոն Թաթոյանը ցանկություն ունի զբաղվել ակտիվ քաղաքականությամբ, թող գա այստեղ՝ հրապարակ և սկսի քաղաքական գործունեությունը կամ այլ տեղ սկսի։ Պարոն Թաթոյանը հասուն մարդ է, ինքը կորոշի՝ ուզում է զբաղվել քաղաքականությամբ, թե՞ ոչ։ Մենք որևէ մեկին չենք արգելում գալ հրապարակ։ Սա բոլորի հրապարակն է։ Ես դեմ չեմ ոչ իրեն տեսնել այստեղ, ոչ ուրի մեկին։ Բայց նաև ասեմ, որ այս հրապարակում կան մարդիկ, ովքեր ինձ համար անընդունելի են։ Ինձ համար այդ մարդկանց այստեղ գտնվելը հարված է Շարժմանը։ Բայց մենք չենք կարող ասել՝ գնացեք այստեղից։ Կան մարդիկ, որոնք խոսում են ընդդիմադիր դիրքերից ու նույնականացվում են մեզ հետ, բայց մենք այդ մտքերի հետ համաձայն չենք։ Դուք նայեք հարթակին, ովքեր են ելույթ ունենում։ Մենք որոշ չափով պատասխանատու ենք հարթակից ելույթ ունեցողների համար։ Հիմա, եթե ինչ-որ մեկը գա այստեղ վրան դնի ու պայքարի, ես չեմ կարող ասել՝ եղբայր գնա այստեղից։ Սա համազգային շարժում է»,-խոսքը եզրափակեց Արթուր Վանեցյանը։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img