ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել տնտեսական ցուցանիշների վերաբերյալ․
«Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 9.6 %-ով նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ:
🔹 Ըստ ոլորտների՝ ամենաարագն աճել է ծառայությունների ոլորտը՝ 22.2%-ով (ծավալը 503.2 մլրդ դրամ):
🔹 Ծառայությունների ոլորտի աճն ապահովվել է հիմնականում հետևյալ ուղղություններով` կացության եւ հանրային սննդի կազմակերպում ( 40.8% աճ), տրանսպորտ (60.4% աճ), տեղեկատվություն եւ կապ (24.5% աճ): Սա մասամբ պայմանավորված է նախորդ տարվա առաջին եռամսյակի բազային ցածր ցուցանիշներով:
🔹 Մշակույթի, զվարճությունների եւ հանգստի ոլորտը (որի մեջ առյուծի բաժինը խաղային ոլորտը) աճել է ընդամենը 2.9%-ով:
🔹 Արդյունաբերությունն աճել է 3.1%-ով: Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 550.7 մլրդ դրամ:
🔹 Արդյունաբերության աճն ապահովվել է մշակող արդյունաբերությունը, որն աճել է 10.9%-ով (ծավալը՝ 304 մլրդ դրամ): Հանքարդյունաբերության ոլորտում գրանցվել է 12.9% անկում»: