Շաբաթ, 15 Մարտի, 2025
- Գովազդ -spot_img

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ գերիների վերաբերյալ հայտարարությանը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Նիդերլանդների միջազգային հարաբերությունների ինստիտուտում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ հայտարարելով, որ ««անհիմն մեղադրանքները» (չակերտները՝ Tert.am) կասկածի տակ են դնում այս երկրի խաղաղության ձգտումը», փոխանցում է Tert.am-ը։

Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան.«Նիդերլանդների Քլինգենդայլ միջազգային հարաբերությունների ինստիտուտում ելույթի ժամանակ Ադրբեջանի հասցեին հնչեցված «անհիմն մեղադրանքները», այդ թվում՝ հումանիտար հարցերում, վկայում են այն մասին, որ Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը հեռու է անկեղծությունից՝ հարաբերությունների կարգավորման հարցում։

Եռակողմ հռչակագրի ստորագրումից մինչ օրս ականների պայթյունից զոհվել է 219 մարդ, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են։ Ցավոք, մեր քաղաքացիները պարբերաբար զոհվում են ականներից, նաև այն բանից հետո, երբ հայկական կողմը տրամադրեց քարտեզներ, երկու պետությունների ղեկավարների բրյուսելյան հանդիպումից հետո։

Նման պայմաններում Հայաստանի վարչապետի մեղադրանքները, թե Ադրբեջանը մարդասիրական քայլեր չի ձեռնարկում, հայազգի կալանավորված անձանց չի վերադարձնում, «անտեղի ու անհիմն են»։

Սակայն այն փաստը, որ Հայաստանի վարչապետը շարունակում է «անհիմն մեղադրանքներ»  հնչեցնել Ադրբեջանի հասցեին, լրջորեն կասկածի տակ է դնում այս երկրի՝ հանուն խաղաղության գործելու ցանկությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Ալիևը խոստացել էր գերիների ևս մի խմբի ազատ արձակել և ուղարկել Երևան, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img