Այս պահին ԱԱԾ Հատուկ նշանակության վաշտը խուզարկություն է անցկացնում ՀՅԴ ԳՄ անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի տանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի 2022թ. մայիսի 6-ին ՀՅԴ կուսակցության Արմավիրի տարածքային մարմնի ղեկավար Ա. Մ-ի բնակության վայրում իրականացվել էր խուզարկություն և հայտնաբերվել էին ձեռագիր գրառումներով նոթատետրեր, որոնք բովանդակել են 2021 թվականին տեղի ունեցած Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողներին տարբեր չափերի կաշառք տալու վերաբերյալ տեղեկություններ: