Դիմադրություն շարժման անդամ Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ այսօր իրենք միանում են ՀՀ գլխավոր դատախազության մոտ բողոքի ակցիա իրականացնող զոհված զինծառայողների հարազատներին։
Նա նշեց, որ իրենց պահանջն է, որ իրավապահ մարմինները 44-օրյա պատերազմի հարուցված գործով Նիկոլ Փաշինյանին ներգրավեն որպես մեղադրյալ։ Նշենք, որ Դատախազությունը որոշում է կայացրել բավարարել փաստաբանների միջնորդությունը և հարցաքննել Նիկոլ Փաշինյանին։