Ուրբաթ, 29 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

Վահե Հովհաննիսյան․ Քաղաքական լարվածությանը զուգահեռ` երկրում մեծանում է չարությունը, եթե դեմը չառնենք, հետո ողբերգություն կարող է լինել

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը իր հերթական հոդվածում խոսել է քաղաքական լարվածությանը թուլացնելու անհրաժեշտության մասին։

Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Քաղաքական լարվածությանը զուգահեռ` երկրում մեծանում է չարությունը։ Սրանք լրիվ տարբեր բաներ են։ Սա ծայրահեղ վտանգավոր պրոցես է։ Այնքան վտանգավոր, որ եթե պահը բաց թողեցինք, ուշացրեցինք դրա դեմն առնելը, ապա հետո ողբերգություն կարող է լինել։

Նկատվում է ագրեսիայի և չարության ուժեղացում։ Գործնականում  իշխանության ներկայացուցիչները, ՔՊ-ականները  այլևս չեն լինում հանրային վայրերում, և մենք գործ ունենք «ընդհատակի իշխանություն» անոմալ երևույթի հետ։ Նրանց հատուկենտ հրապարակային ելույթներում նկատվում է անորոշությունից ծնված անմիտ ագրեսիա, ինչն էլ ավելի է լարում մթնոլորտը։ 
Իրավապահներով չարության աճի դեմը  հնարավոր չի լինելու առնել։ Հայաստանը ներքին, քաղաքացիական արյան չտանելու համար անհրաժեշտ է բոլոր կողմերի գիտակից մարդկանց համագործակցությունը։ Թեկուզ` միայն այս հարցի շուրջ։

Ներհասարակական, ներհանրային լարվածության աղբյուրը պատմական աղետի մասշտաբներն են,  հազարավոր զոհերի փաստը, ահռելի անորոշությունները  և անձնապես Նիկոլ Փաշինյանը։ Եթե այլ պատճառներ հորինենք, ապա կոպիտ սխալվելու ենք։ Այսօրվա վտանգավոր չարությունը Նիկոլի 4 տարվա գործունեության արդյունքն է։ Բոլորին վիրավորելու, վարկաբեկելու, ահաբեկելու 4 տարին անհետևանք չեն անցել։ Նրա ամեն զարհուրելի ձևակերպմանը, նախադասությանը և քայլին իր թիմը, ծափահարելու փոխարեն, ժամանակին պետք է թիմային ուժ գտներ ու սաստեր։ Այսօր արդեն առանց հրաժարականի հնարավոր չէ պատկերացնել լարվածության թուլացում։

Շեշտում եմ. իրավապահներով և քրեական գործերով ներքին լարվածությունը և մեծացող չարությունը հնարավոր չի լինելու զսպել։ Քաղաքական լուծումներ են պետք։ Չարության և ագրեսիայի կասեցման համար անհրաժեշտ են այլ լուծումներ։ Մեր խնդիրը պետության հանդարտեցումն է, նոր, սոլիդ, աշխատունակ իշխանությունը, և ոչ երբեք՝ ներքին թշնամանքը։ Ցանկացած թիմ, ցանկացած շրջանակ, անհատ, որը ներքին չարության վտանգը հասկանում  է, պետք է ուժ գտնի` համագործակցության, և ունենա հստակ գիտակցություն, որ նման պրոցես թույլ տալ չի կարելի։
Հայաստանը չպետք է մտնի ներքին արյան և ներքին թույնի դժոխքը»։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img