Երկուշաբթի, 10 Փետրվարի, 2025
- Գովազդ -spot_img

Արտակ Զաքարյան․ Նիկոլը պատժվելու է․ նրան տեր չեն կանգնելու ոչ Վլադիմիր Պուտինը, ոչ Ջո Բայդենը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Նիկոլին խորհուրդ տվողները սկսել են արջի ծառայություն մատուցել: Կապիտուլյանտների խուճապը գնալով խորանում է, իսկ ուժային կառույցների, քննչական մարմինների որոշ ներկայացուցիչներ ավելի ու ավելի են բարդացնում իրենց ապագա վիճակը: Այս մասին գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Երբեք հնարավոր չէր պատկերացնել, որ Հայրենիք հանձնող, բանակը կազմաքանդող, պետականություն կործանող, ազգային արժեքներ ապականող «քաղաքական» խունտան, օգտագործելով ոստիկանական, քննչական, հետաքննչական մարմիններին՝ կարող է ազգային ուժերի ներկայացուցիչների դեմ քաղաքական ռեպրեսիաներ սկսել: 

Նույնիսկ սովետական տոտալիտար համակարգը Հայ Առաքելական Եկեղեցու կամ Հայրենիքի տարածքային ամբողջականության դեմ իր հզոր պատճիչ համակարգը չէր կիրառել: 

«Նի-կո՛լ Դա-վա-ճան» վանկարկումը գնալով ավելի ցայտուն է դառնում: Դա երևում է նաև այս օրերին տարբեր քաղաքական և հասարակական գործիչներին՝ անհեթեթ պատրվակներով բերման ենթարկելով, ձերբակալելով, կամ քննչական մարմիններ հրավիրելով: 

Խանգարե՞լ եք ցանկանում համազգային շարժմանը: 

Ուզում եք առանց խոչընդոտների Արցախը հանձնե՞լ Ադրբեջանին:

Վա՞տ եք զգում, որ հայրենասեր քաղաքացիները բողոքում են ձեր նոր ստորացուցիչ համաձայնությունների դեմ:  Ձեզ միայն զոմբիացված զանգվածնե՞ր են պետք, որոնց մեջքի հետևում հանգիստ կործանեք իրենց և իրենց երեխաների անվտանգ ապագան:

Թե՞ այն աստիճան եք խրվել թուրք-ադրբեջանական խաղերի մեջ, որ պատրաստ եք նույնիսկ ապօրինություններով խեղդել քաղաքացիների խաղաղ անհնազանդությունը:

Իմացեք. այն փողը, որը վճարում եք ձեր անհայրենիք քարոզիչներին՝ թունավորված փող է և մի օր քթներից է գալու: Այն փողը, որը վճարում եք ուժային հատուկ ստորաբաժանումներին՝ հայրենատեր քաղաքացիների խաղաղ ակցիաները դաճանաբար ցրելու կամ բերման ենթարկելու համար՝ հարամ փող է ու մի օր քթներից է գալու: 

Իմացեք, որ բնության մեջ ոչինչ հենց այնպես չի կորչում: Ազնիվ նպատակները անազնիվ միջոցներով ճնշողները հենց այդ նույն եղանակով պատժվելու են: Հետո թող ոչ մեկից չբողոքեն, թե ինչու է կյանքը իրենց նկատմամբ այդպես դաժան վարվել: Բնությունը սիրում է հավասարակշռություն. անարդարության պատասխանն անարդարությունն է լինելու, դաժանության պատասխանը՝ դաժանությունը: 

Նիկոլը պատժվելու է: Նրան տեր չեն կանգնելու ոչ Վլադիմիր Պուտինը, ոչ Ջո Բայդենը, ոչ Շառլ Միշելը, ոչ Էրդողանը և ոչ էլ Ալիևը: Նրանք բոլորն էլ համարելու են, որ սեփական երկրի ու ազգի շահերի դեմ գործած ցանկացած ղեկավար՝ վաղ թե ուշ դատապարտվում է: 

Նիկոլի տխրահռչակ իշխանությունը պաշտպանող տիկնա՛յք և  պարոնա՛յք, դուք ճիշտ կանեք ձեր և ձեր երեխաների արժանապատվության մասին մտածեք»,- գրել է նա։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img