Կառավարությունը մայիսի 13-ի նիստում որոշեց ազատել Քուվեյթի Պետության քաղաքացիներին Հայաստանի մուտքի վիզայի պահանջից:
«Քուվեյթի Պետությունը Մերձավոր Արևելքի տնտեսապես զարգացած և կայուն պետություններից է՝ ազգաբնակչության կենսամակարդակի բարձր ցուցանիշով: Հայաստանը Քուվեյթի հետ վարում է տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման քաղաքականություն։
Առավել կարևոր ուղղություններն են քուվեյթյան ներդրումների խրախուսումը, առևտրատնտեսական կապերի աշխուժացումը, զբոսաշրջությունը, գիտակրթական և միջմշակութային համագործակցությունը։
Որոշման ընդունումը լուրջ խթան կհանդիսանա նախ և առաջ Քուվեյթից Հայաստան զբոսաշրջային հոսքի և գործարար ակտիվության համար: Քուվեյթի Պետության քաղաքացիները կկարողանան այցելել և մնալ Հայաստանի տարածքում առավելագույնը 180 օր ժամկետովմեկ տարվա ընթացքում
ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:
Հնարավոր է նաև, որ վիզայի ռեժիմի ազատականացումը որոշիչ դեր խաղա Քուվեյթ-Երևան ուղիղ չվերթի վերաբացման համար, որն իր հերթին զգալիորեն կդյուրացնի շփումներն ու փոխայցելությունները», -նշվում է որոշման հիմնավորման մեջ։