Չորեքշաբթի, 11 Սեպտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Մենք չենք ասում, որ իշխանություններին հեռացնելուց հետո Ադրբեջանի և Թուրքիայի հետ չենք բանակցելու, բանակցելու ենք, բայց մեր օրակարգով, ոչ թե նրանց ուզածով․ Իշխան Սաղաթելյան

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Այսօր, մայիսի 14-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսը, գրում է Tert.am-ը։  Իշխան Սաղաթելյանը խոսեց «Դիմադրություն» շարժման ձեռքբերումների, հետագա անելիքների մասին և պատասխանեց լրագրողների հարցերին:

«Դիմադրություն» շարժումը վերջին 30 տարում բացառիկ է իր ծավալներով և բնույթով, չափերով, ժողովրդայնությամբ․ ըստ էության, Ղարաբաղյան երկրորդ շարժում է, որը լինելու է անկասելի․ ասաց Իշխան Սաղաթելյանը։

Թշնամու հերթական ագրեսիայից հետո, հիշեցրեց նա, խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները որոշում կայացրին ապրիլի 5-ին հրավիրել հանրահավաք ի պաշտպանություն Արցախի և Հայաստանի։ Ըստ նրա՝ փաստացի, պայքարի մեկնարկը ապրիլի 5-ին էր, երբ Ազատության հրապարակում հստակ ներկայացվեցին այն սկզբունքները և պահանջները, որով պետք է առաջնորդվի ՀՀ ցանկացած իշխանություն, ով կշեղվի՝ պետք է օր առաջ հեռացվի։

«Ապրիլի 25-ից մենք սկսել ենք համաժողովրդական դիմադրության շարժումը, իսկ մայիսի 1-ից մինչև այսօր տեսնում եք՝ ինչ ծավալի դիմադրության երթերով է ժողովուրդը դուրս գալիս այս իշխանության դեմ»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանը խոսեց շարժման ձեռքբերումների մասին․ «Շարժումը այս ընթացքում արձանագրել է հետևյալ ձեռքբերումները, առաջին․ այն կասեցրել է Արցախի հարցում հայկական կողմի նշաձող իջեցնելու գործընթացը, սա այլևս ակնհայտ փաստ է։

Երկրորդ․ շարժումը ստեղծել է իրական քաղաքական ճգնաժամ, այդ թվում նաև մեր միջազգային գործընկերների համար, առնվազն այս պահին ակնհայտ է դառնում Նիկոլ Փաշինայնի լեգիտիմության հարցը։

Երրորդ․ շարժումը ապացուցել է, որ հայ ժողովուրդը չի ընդունելու իրեն պարտադրված որևէ զիջում և Նիկոլ Փաշինյանը չունի որևէ մանդատ երկիրը նոր զիջումների տանելու։

Չորրորդ․ շարժումը ակնհայտ է դարձրել, որ կա հանրային ձևակերպված պահանջ այս իշխանությունների հեռացման համար»։

Ակնհայտ է, որ այս իշխանությունը հանրությանը խաբել է բոլոր ոլորտներում․ մարդիկ ամեն օր ապրում են ավելի վատ, անվտանգությունն ու բարեկեցությունը ձախողել են, երջանկություն են խոստացել, բայց բերել են մահ, խոստացել են խոսքի ազատություն, բայց տեսնում ենք՝ ինչ է կատարվում, խոստացել են արդարադատություն, բայց կալանքի են տանում իրենց ցանկությունները չկատարած դատավորներին»,– ասաց Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով՝ իշխանության գալուց հետո անելիքի մասին։

«Այն բոլոր խոստումները, որ նրանք տվել են մարդկանց 2018 թ-ին և չեն կատարել՝ մենք նաև այդ խոստումներն ենք իրականացնելու»,-վստահեցրեց Իշխան Սաղաթելյանը։

Առաջին խնդիրը, որ պետք է լուծենք, նշեց նա, վերջ դնենք պառակտվածությանը և համախմբենք հայ ժողովրդի ներուժը։

«Մենք կախարդական փայտիկ չենք խոստանում, կովերի կաթնատվության բարձրացում չենք խոստանում՝ ինչպես նրանք, բայց հայ գյուղացուն ասում ենք, որ քո կողքին կանգնելու ենք։

Համատարած անբանություն, անկարողություն, դիլետանտ մարդկանց խումբ է, որը երկիրը տանում է անդունդ․ այս բոլոր սխալները պետք է ուղղվեն»,–ասաց Սաղաթելյանը։

Ըստ նրա՝ Արցախի հանձնումը կանխելու մի ճանապարհ կա՝ իշխանությանը հեռացնելը,հավելելով, որ իրենք վստահաբար հասնելու են դրան և Փաշինյանի հետ որևէ պայմանավորվություն մեր ժողովրդի անունից՝ հայտարարելու են առոչինչ։

«Չենք ասում, որ սրանց հեռացնելուց հետո Ադրբեջանին և Թուրքիայի պատերազմ ենք հայտարարելու և չենք բանակցելու, բայց բանակցելու ենք մեր օրակարգով, ոչ թե նրանց ուզածով։ Նրանց խաղաղության օրակարգը պատերազմի օրակարգ է, և մեր ժողովուրդը դա մերժելու է»,–ասաց նա։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img