Հինգշաբթի, 28 Մարտի, 2024
- Գովազդ -spot_img

Սևակ Հակոբյան․ Պատմական թյուրիմացություն եմ համարում վերջին 4 տարիները 

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Hraparak.am-ը զրուցել է «Ազատագրական շարժման» համահիմնադիր, «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր, լիբանանահայ Սևակ Հակոբյանի հետ

— Ինչպիսի տրամադրություն է տիրում հայ համայնքում Լիբանանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների շեմին: Լիբանանահայերը մասնակցելո՞ւ են վաղվա ընտրություններին: 

— Այո, վաղը՝ կիրակի, մայիսի 15-ին Լիբանանում կկայանան խորհրդարանական ընտրություններ: Մեծ թվով գրանցված թեկնածուներից ընտրվելու է 128 պատգամավոր: Լիբանանի մեջ վերջին մարդահամարը եղել է անցյալ դարի 30-ական թվականներին և դրանից հետո քաղաքական պատճառներով մարդահամար չի եղել: Գաղտնիք չէ, որ 1975-1990 թթ երկարած Լիբանանի քաղաքացիական պատերազմը պատճառ է հանդիսացել մեծ արտագաղթի: Հիմնականում, սակայն քրիստոնեա համայնքներում, ամենաշատը հայերի, թիվը քչացած է: Օրինակի համար ասեմ, որ լիբանանահայ համայնքի թիվը 250 հազարից իջել է մոտ 50 հազարի: Ինչ վերաբերում է ընտրություններին, քվեարկողների ցանկը տակավին հիմնված է նախապատերազմյան թվերի վրա: Բնական է, որ իրականում մասնակցողների թիվը շատ փոքր է այս հաշվարկով: Սակայն, եթե ամեն հաշվարկ ճիշտ կատարվի, հայերից կմասնակցեն՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների, ավելի նվազ քան 50 տոկոսը: Նշեմ, որ Լիբանանի խորհրդարանի մեջ հայերի համար վերապահված է 6 աթոռ՝ 5 Հայ առաքելական, մեկ Հայ կաթոլիկ: Լիբանանահայությունը որպես Լիբանանի լիիրավ քաղաքացիներ միշտ էլ խանդավառությամբ են մասնակցել տեղական և խորհրդարանական ընտրություններին: 

— Լիբանանում հրատարակվող «Զարթոնք» թերթն ինչպես է լուսաբանում Հայաստանի իրադարձությունները: 

— Նախ նշեմ, որ մեր թերթը լիբանանահայ միակ թերթը չէ: Նախապատերազմյան շրջանում, երբ համայնքի թիվը անհամեմատ մեծ էր, մենք ունեինք ավելի քան 60 անուն թերթ: Դրանցից այսօր միայն 3 օրաթերթ է, որ լույս է տեսնում և մի քանի պարբերական: Հայկական 3 ավանդական կուսակցություններն ունեն իրենց պաշտոնաթերթը, որոնք ինչպես վերը նշեցի, գոյատևող 3 օրաթերթերն են: Մեր պարագայում՝ «Զարթոնք»-ը Լիբանանի «Ռամկավար Ազատական» կուսակցության պաշտոնաթերթն է, որը կհրատարակվի 1937 թվականից ի վեր: Այս տարի թերթը կնշի իր 85-ամյակը: Մեր թերթի առաջին խմբագիրը Վահան Թեքեյանն է եղել: «Զարթոնքը» ըստ իր առաքելության և բովանդակության մեծ տեղ է տալիս Հայաստանին վերաբերող թեմաներին: Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանում կամուրջ է հանդիսացել և կարևոր դեր ունեցել Հայաստանի և սփյուռքահայերի միջև, և որպես լրատվամիջոց հայապահպան կարևոր գործ է արել: 

— Լիբանանահայությունը որքանով է հետաքրքրված է հայաստանյան ներքաղաքական իրավիճակով և ինչ կարծիք է արտահայտում ընդհանրապես: 

— Հայկականության հետ առնչվող լիբանանահայ համայնքի կարևոր մի հատվածը միշտ էլ ավելի քան հետաքրքրված է հայաստանյան ներքաղաքական թեմաներով, և, կոպիտ ասած, շնչում է հայրենիքի լուրերով: Վերջին 4 տարիների ընթացքում մտահոգված հետևում է ներքին անցուդարձերին՝ բնականաբար ունենալով տարբեր տեսակետներ ներկա իշխանությանը վերաբերող: Մեր պարագում «Զարթոնք»-ը միշտ էլ վերապահությամբ է մոտեցել, այսպես կոչված, «թավշյա հեղափոխության»-ը և քննադատել է նրա խոցելի կետերը: «Զարթոնքը» քննադատության հարթակ միշտ էլ ունեցել է, նույնիսկ Խորհրդային Հայաստանի ժամանակ, երբ ամենալավ կապերի մեջ էր Խորհրդային Հայաստանի հետ: «Զարթոնքի» մեջ է, որ սփյուռքահայ մակարդակով առաջին անգամ հնչել է «Ներքին հողերի» հարցը։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին ու Նախիջևանին, երբ նույնիսկ Սովետական միությունը իր լավագույն օրերն էր ապրում: Խոսում եմ հատկապես 1970-ական թվականների մասին: Այսօր առավել ևս «Զարթոնքը» մեծ տեղ է տալիս Արցախին ու նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքին՝ մեծ ցավ արտահայտելով նրա կորցրած տարածքների վերաբերյալ: Ընդդիմության այսօրվա ցույցերը հեռու չեն մեր տեսակետից: Մենք էլ ունենք մեր գործնական մասնակցությունը՝ միշտ ցանկալով ավելի առողջ իշխանություն և հասարակություն հայրենիքի համար: 

— Լիբանանում հայկական քաղաքական ուժերը կկազմակերպե՞ն նման ակցիաներ, ինչ ընդդիմությունն է անում Հայաստանում: 

— Լիբանանում վերջին ամիսներին խորհրդարանական ընտրություններով պայմանավորված բոլորը զբաղված էին, քանի որ այստեղ իրար դեմ մրցում են նաև հայկական կուսակցությունները: Սակայն ընտրությունների ավարտից հետո, ենթադրում եմ որ անպայման կողմ կուսակցությունները կանցնեն գործի: 

— Դուք անձամբ, որպես Հայաստանի մեջ գործող «Ազատագրական շարժման» անդամ, ի՞նչ եք կարծում Նիկոլ Փաշինյանը ինքնակամ հրաժարական կտա՞: 

— Եթե նման բանի հավատայի, բնականաբար անձամբ գործնական մասնակցություն չէի ունենա: Ես կարծում եմ, որ վերջին 4 տարիների ընթացքում մեր հայրենիքում կատարվածը լավագույն պարագայում կարելի է կոչել «պատմական թյուրիմացություն» և ամեն գնով պետք է սրբագրվի: Մեզ համար էլ տեղ չի մնացել իշխանությունների ապիկարության ու դավաճանության հետ համակերպվելու: Ճշգրիտ թվական դժվար, որ կարողանամ ասել, քանի, որ այն կախված է, թե որքան ներքին, այնքան էլ տարածաշրջանային աշխարհաքաղաքական այլեւայլ տվյալներից, սակայն ենթադրում եմ, որ ներկա իշխանության անկման սկիզբը մեկնարկված է և սա իր վերջին սկիզբն է: Իմ գործնական կյանքիս կարևոր մի մասը անց եմ կացրել Մերձավոր Արեւելքի մեջ, ես ապրել եմ հեղափոխություններ, հակահեղափոխություններ, բռնապետությունների հաստատումներ, պոպուլիստական շարժումներ ու, այսպես կոչված, «արաբական գարուններ» կամ «գունավոր, հեղափոխություններ» ու նաև մասնագիտության բերումով դասավանդել եմ արդի Միջին Արեւելքի պատմություն: Հիմնվելով վերոնշյալների վրա՝ այն, ինչ որ այսօր տեղի է ունենում մեր հայրենիքի փողոցներում (իշխանության կողմից բռնարարքներ, անխնա ձերբակալումներ և ոստիկանության կողմից անհամեմատ ուժի կիրառումներ) ինձ հիշեցնում է ոստիկանապետության վերածված իշխանության ապրած վերջին օրերի նախանշանները, որի անկումը, այնքան էլ հեռու չէ: Տա Աստված, որ մեր ժողովրդից հեռու պահվի արյունահեղությունը, ձերբազատվելու համար այսօվա դաժան իրավիճակից:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img