ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը քառօրյա աշխատանքային այցով մեկնել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն:
Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ, մասնավորապես, Եգիպտոսի Արաբական Հանրապետության գլխավոր դատախազի, վարչական վերահսկողության ծառայության ղեկավարի հետ:
Իսկ առողջապահության նախարար Անահիտ Ավենեսյանը կմեկնի Շվեյցարիա. համապատասխան որոշումը կայացրել է Նիկոլ Փաշինյանը։