Շաբաթ, 25 Հունվարի, 2025
- Գովազդ -spot_img

Շատ կարևոր է, որ բոլոր կողմերը դատապարտեն բռնության ցանկացած ձև, որը բխում է 2 կողմից էլ․ ԵՄ դեսպան

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը պատասխանում է Հայաստանում ձևավորված իրավիճակի վերաբերյալ իմ գրություններին․ ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։ Նամակը՝ ստորև․

«Խաղաղ ակցիայի միջոցով իրենց բողոքի ձայնը բարձրացրած քաղաքացիների նկատմամբ ուժայինների կողմից գործադրվող բռնությունները շարունակական բնույթ են կրում այսօրվա Հայաստանում: Ոստիկանը իրեն թույլ է տալիս ցուցարարի վրա թքել, պատգամավորներին քաշքշել: Ցավոք ունենք նաև ակնհայտ քաղաքական հետապնդումներ, ընդդիմադիրների բնակարանի խուզարկություններ, անհիմն կալանավորման դեպքեր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հորդորում է ցուցարարներին ներգրավել եռամսյա հավաքներին։

Հասել ենք այնպիսի վիճակի, որ ակցիային մասնակցելու և սոցիալական կայքերում տեսանյութեր կիսելու համար ՀՀ քաղաքացիներին ազատում են աշխատանքից: Փաստերով հիմնավորելով վերոնշյալ դեպքերը՝ հերթական գրություններն էի ուղարկել իմ միջազգային գործընկերներին, Հայաստանում հավատարմագրված դեսպաններին և խնդրել համապատասխան դատապարտող արձագանք: ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը պատասխանել է իմ գրություններին՝ նշելով, որ բարձրացված հարցերը քննարկել է ՀՀ արդարադատության նախարարի հետ, ով տեղեկացրել է, որ որոշ գործեր արդեն քննվում են: Դեսպան Վիկտորինը շեշտում է, որ իրավապահ մարմիններն ու ոստիկանությունը պետք է ձեռնպահ մնան անհամաչափ ուժի կիրառումից:

Կարևոր է, որ մարդիկ կարողանան ազատ արտահայտել իրենց կարծիքը, իսկ լրատվամիջոցներն ազատ կատարեն իրենց մասնագիտական պարտականությունները: Շատ կարևոր է նաև, որ բոլոր կողմերը դատապարտեն բռնության ցանկացած ձև, որը բխում է 2 կողմից էլ: Մասնավոր դեպքերի առթիվ դեսպան Վիկտորինը գնահատականներ չի տվել՝ նշելով, որ դա իրավապահների և դատարանների խնդիրն է: Քաղաքացիների և պետական ծառայողների պարտավորությունն է պահպանել ՀՀ օրենքները և Սահմանադրությունը, որոնք պաշտպանում են մարդկանց իրավունքները, ինչպես նաև պարզաբանում նրանց պարտականությունները։

Իր գրության մեջ դեսպան Վիկտորինը արձանագրում է, որ իրեն տեղեկացրել են նաև Գյումրիում տեղի ունեցած միջադեպի մասին, որտեղ, չնայած ընդդիմության առաջնորդների խաղաղ ակցիա իրականացնելու կոչերին, տեղեկություններ շրջանառվեցին երիտասարդ ընդդիմադիր ցուցարարների կողմից 74-84 տարեկան չորս տղամարդկանց նկատմամբ բռնության մասին։ Դեսպանը ցուցարարներին կոչ է անում զերծ մնալ վիրավորանքներից և սադրանքներից: «ԵՄ պատվիրակությունը մշտական կապի մեջ է ՄԻՊ գրասենյակի հետ, և հավաստիացնում եմ Ձեզ, որ մենք շարունակելու ենք հետևել բոլոր իրադարձություններին», – եզրափակում է պատասխան գրությունը դեսպանը»։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img