Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել ՀՀ արժանապատիվ քաղաքացիներին, ովքեր առավոտվանից դուրս եկան փողոց, փաստեցին, որ իրենք են այլեւս իրադրության տերը։ Այս մասին ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Նիկոլը Հայաստանում չունի իշխանություն, իսկ ոստիկանական բիրտ ուժը չի կարող ճնշել ժողովրդին: Մեր հայրենակիցներն այսօր ապացուցեցին, որ երկրում երկիշխանություն է հաստատված, իրենք են որոշում՝ որ փողոցը պետք է փակվի և ինչ ժամանակով: Ես համարում եմ, որ այսօր մենք լիարժեք մեր առջև դրված խնդիրը իրականացրել ենք: Ժամը 08.00-ից քաղաքի երթևեկությունը կաթվածահար է, փողոցները շարունակում են շրջափակված մնալ: Մեր հայրենակիցները դուրս են եկել փողոց եւ տեր են կանգնում իրենց իրավունքներին: Ես առաջարկում եմ 11.30-ին դադարեցնել անհնազանդության ակցիաները, մենք մեր առջև դրած խնդիրը լիարժեք կատարել ենք»,-հայտարարեց Սաղաթելյանը:
ԱԺ փոխխոսնակը նշեց, որ ժամը 19.00-ին Ֆրանսիայի հրապարակում կայանալու է հանրահավաք: