Այսօր՝ մայիսի 17-ին, «Դիմադրություն» շարժման կազմակերպած բողոքի անհնազանդության ակցիաների ընթացքում Երևան քաղաքի տարբեր հատվածներից ժամը 10:00-ի դրությամբ Ոստիկանություն բերման է ենթարկվել 155 քաղաքացի։
Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):