Չորեքշաբթի, 26 Մարտի, 2025
- Գովազդ -spot_img

Գումարտակի հրամանատարը տվել է «նահանջ» հրաման և ինքնակամ լքել մարտադաշտը․ ինչ է կատարվել Խծաբերդում

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ծաբերդում գումարտակի հրամանատարի կողմից մարտադաշտն ինքնակամ լքելու, հրամանը չկատարելու և ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան: Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից:

«ՀՀ զինվորական դատախազության հետևողական հսկողության ներքո ՀՀ ՔԿ ԶՔԳՎ-ում քննված քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ տանկային աշտարակների գումարտակի շտաբի պետ Ա. Ղ.-ն 2020թ. նոյեմբերի 9-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հրադադարի մասին եռակողմ հայտարարության ընդունումից հետո հրաման է ստացել մարտական հերթապահություն կատարելով ապահովել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի մարտական դիրքերի անվտանգությունը:

Սակայն 2020թ. դեկտեմբերի 13-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի մասին հայտարարության պայմանների կոպիտ խախտմամբ կատարված անակնկալ հարձակման արդյունքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում նա չի կատարել իր անմիջական պետի հրամանը՝ անցնել շրջանաձև պաշտպանության: Ծավալված մարտի ընթացքում իր ենթակա անձնակազմին Ա.Ղ.-ն տվել է «նահանջ» հրաման և ինքնակամ լքել է մարտադաշտը, որպիսի գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ. Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի պաշտպանության համար զբաղեցրած մարտական դիրքերը և Խծաբերդ գյուղն անցել են հակառակորդի վերահսկողության տակ:

Բացի այդ, պարզվել է, որ մինչև մարտական հերթապահության մեկնելը, Ա. Ղ.-ն ՀՀ ՊՆ N զորամասի գաղտնի մասից ստացել է ծառայողական գաղտնիք պարունակող՝ Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղի տեղանքը պատկերող «գաղտնի» դրոշմագրով աշխատանքային քարտեզ և էլեկտրոնային կրիչ: 2020թ. դեկտեմբերի 13-ին, հակառակորդի առաջխաղացման հետևանքով նրա կողմից ինքնակամ մարտադաշտը լքելու և մարտական դիրքը հակառակորդի կողմից զբաղեցվելու հետևանքով էլեկտրոնային կրիչն անցել է հակառակորդի տիրապետության տակ: Վերջինս տնօրինել է գումարտակի անձնակազմն անհատականացնող հաստիքացուցակին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Վերոնշյալ արարքները կատարելու համար Ա. Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 3-րդ մասով, 380-րդ հոդվածի 1-ին մասով և 376-րդ հոդվածի 3-րդ մասով:

Նախաքննությունն ավարտվել է, նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img