«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի նկատմամբ ուժ կիրառելու հրապարակման հիման վրա Ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հրապարակին հարող տարածքում ոստիկանության ծառայողների՝ կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը։