Երկուշաբթի, 10 Փետրվարի, 2025
- Գովազդ -spot_img

Երևանը և որևէ պետական կառույց պարալիզացված չէ․ փոխոստիկանապետ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը վստահեցնում է, որ ընդդիմության ակցիաների համար Ոստիկանությունը հատուկ միջոցներ չի կիրառել՝ բացառությամբ մեկ դեպքի. Երևանը և որևէ պետական կառույց պարալիզացված չեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆիդանյանն այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց, թե արդյոք Երևանը պարալիզացվա՞ծ է, ինչի մասին խոստացել, հորդորել էր ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

«Բնականաբար, ոչ քաղաքը, ոչ որևէ պետական կառույց պարալիզացված չեն: Ոստիկանությունը հստակ իրականացնում է իր գործառույթները: Եվ պատվով պետք է նշեմ, որ մինչև օրս իրականացված բոլոր գործողությունները, դրանց զգալի մասն իրականացվել են օրենքի շրջանակներում»,- ասաց Ֆիդանյանը:

Նա ընդգծեց՝ արդեն մոտ 20 օր է, ինչ անհնազանդության գործողություններ են իրականացվում, սակայն վստահեցրեց, որ Ոստիկանության կողմից գեթ մեկ անգամ չի կիրառվել որևէ հատուկ միջոց՝ բացառությամբ մեկ դեպքի: «Այդ հատուկ միջոցներն էլ եղել են ընդամենը վահանները: Որևէ հատուկ միջոց Ոստիկանությունը չի կիրառել»,- ասաց ՀՀ փոխոստիկանապետը՝ անդրադառնալով տեսակետներին, թե Ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառում:

Հայաստանում ընդդիմադիրներն օրեր շարունակ բողոքի տարբեր ակցիաներ են իրականացնում ՝ իշխանափոխության նպատակով:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img