Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախի 118 համայնք ամբողջությամբ և ևս 2 համայնք մասնակի (ընդհանուր 215 բնակավայր) անցել են Ադրբեջանի օկուպացիայի տակ։ Այս մասին ասել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ ներկայացնելով 2021 թվականի հաշվետվությունը։
Նրա խոսքով՝ Արցախից այս բնակավայրերից բռնի տեղահանվել է 40 000 մարդ, ինչը հանգեցրել է մարդու իրավունքների իր ծավալով աննախադեպ ոտնահարման։
Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ հակառակորդի ագրեսիվ պահվածքը խոչընդոտում է Արցախում երեխաների կրթության կազմակերպմանը։