Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինն ասել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո երկրում բազաների կամ միջուկային զենքի տեղակայման հարց օրակարգում չկա։
«Այս թեման չի քննարկվում, և ամեն ինչ կախված է մեր ազգային որոշումներից, ոչ ոք մեզ բազաներ կամ միջուկային զենք չի պարտադրի, եթե մենք դա չուզենք։ Եվ ես չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ն շահագրգռված է Ֆինլանդիայում միջուկային զենք տեղակայելով կամ բազաներ բացելով»,- ասել է վարչապետը։