ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցից առաջ Marriott Armenia հյուրանոցի մոտ մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացվել։ Ցուցարարները Հանրապետության հրապարակում են, որտեղ Freedom House միջազգային կազմակերպությունն անցկացնում է «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորում: Ֆորումին մասնակցում են ՔՊ-ական պատգամավորներ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը և այլ հյուրեր։ Ընդդիմադիրները վանկարկում են «առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան», «առանց Թրեյսի Հայաստան»։
