ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում անհանգստություն է հայտնել Հայաստանում ատելության խոսքի տարածման ահագնացող չափերի վերաբերյալ։
«Այն, ինչ անհանգստացնում է ինձ հիմա, ատելության խոսքն է այս երկրում։ Երբ լսում եմ որոշակի մեկնաբանություններ, տեսնում եմ որոշակի հրապարակումներ, ես ցնցվում եմ այն լեզվի պատճառով, որն գործածվում է ինստիտուտներում, հաստատություններում, որտեղ բարեվարքության կանոններ պետք է տիրեն։ Օրինակ Ազգային ժողովը»,-ասել է ԵՄ դեսպանը։