Լիտվայի նախագահը այս պահին Մատենադարանում է։ Ցուցարարները փորձեցին կանգնեցնել նախագահին և ներկայացնել, իրենց խոսքով, այն իրավիճակը, որը տիրում է Հայաստանում։ Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ Լիտվայի նախագահը կորցրեց իր հնարավորությունը իսկապես ծանոթանալու այն իրավիճակին, որը տիրում է Հայաստանում։
Նրանք կոչ արեցին միջազգային հանրության ներկայացուցիչներին, պատվիրակներին չայցելել Հայաստան, եթե չեն ցանկանալու հանդիպել իրենց հետ։ Իրենց խոսքով՝ այն մարդկանց, որոնք ներկայացնում են Հայաստանում իրական ժողովրդավարության վիճակը։ Նույն տեքստը ակցիայի մասնակիցը ներկայացրեց անգլերեն լեզվով։ Այս պահին ցուցարարները շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ։