ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Նիկոլ դավաճան, ամոթ, հողատու» վանկարկումների ներքո ժամանեց «Մարիոթ» հյուրանոց, որտեղ քիչ հետո տեղի կունենա Freedom House միջազգային կազմակերպության «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորումը։
Նշենք, որ ընդդիմադիր ցուցարարները հավաքվել են հյուրանոցի մոտ։ Նրանք նշում են, որ Նիկոլ Փաշինյանը չունի հայ ժողովրդի վստահությունը բանակցելու և նոր հողեր հանձնելու համար։