Շաբաթ, 8 Փետրվարի, 2025
- Գովազդ -spot_img

Մարտիրոսյան․ Ադրբեջանի կազմում ոչ մի գիտակից հայ արցախյան հողի վրա չի կարող ապրել ու չի ապրելու՝ ինչպիսին էլ լինեն երաշխիքները

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրում է․

Տեղի է ունենում շատ պարզ բան. Բրյուսելում ընդունվում է պաշտոնական Երևանի պահանջը, որ ձևակերպված է որպես համաձայնություն Բաքվին` Արցախի հարցը չդիտարկել որպես տարածքային հարց, Հայաստանի տարածքային ամբողջականության հարց, անգամ` հայերի շահերին վնասող ու ոչ շահեկան` բայց այնուամենայնիվ Ադրբեջանի կազմից դուրս լինելու ինքնորոշման հարց: Այլ համարել այն պարզապես Ադրբեջանի կազմում արցախցի հայերի «անվտանգ» բնակության հարց: Ընդամենը: Այսինքն` մի բան, որ ինքնին անհեթեթ է:

Ադրբեջանի կազմում ոչ մի գիտակից հայ Արցախյան հողի վրա չի կարող ապրել: Չի ապրելու: Ինչպիսին էլ որ լինեն երաշխիքները: Երաշխիքների այդ գինը հայ ժողովուրդը լավ գիտե, որքան էլ որ հիմա լուռ հետևի իր սեփական գնդակահարության տեսարանին:

Երևանի` Բաքվի հետ դեռ նախապատերազմական գաղտնի պայմանավորվածության ձևակերպումն է դա այսօր: Եվ դարձյալ` այսօր դա պաշտոնական Երևանի, այլ խոսքերով ասած` միջազգային հանրության աչքերում Հայաստանի պահանջն է: Եվ Եվրոպան չի կարող դրան դիմադրել և հայերից պահանջել, որ իրենք իրենց շահը պաշտպանեն:

ԱՄՆ դիրքորոշումը մի փոքր այլ է: Որպես համաշխարհային գերտերություն` Ամերիկան ուղղակի և ուղիղ շահեր ունի Հայաստանում և Արցախի հարցը ռուս-թուրքական սցենարով լուծելը նրա համար մեղմ ասած` այնքան էլ ընդունելի չէ: Բայց անգամ ԱՄՆ-ը չի կարող հակառակել և ընդդիմանալ նրան` ինչ ուզում, անգամ պահանջում է Հայաստանը: Իսկ Հայաստանը պահանջում է ինքնաոչնչացվել` առայժմ հիմնականում Արցախի հատվածում:

Եվ ակնհայտ է, որ հիմա փրփուրը բերաններին Եվրոպային հայհոյելու են կեղծ հայրենասերները` նախկիններն ու նրանց տրիբունները: Ինչպես նաև չմտածողները: Եվ ոչ ոք, ոչ ոք այդպես էլ չի հանդգնի ասել, որ հայ ժողովուրդը ստանում է այն` ինչ հանդուրժում է: Որ վերընտրելով, հանդուրժելով ու հիմա անկյանք հետևելով այս խայտառակությանը` ինքն է իրեն կործանման ուղարկողների իր ռեժիմին սեփական մահապատժի գնդակը մատուցում:

Եվրոպան անում է այն` ինչ իրենից պահանջում է Հայաստանը: Եվրոպան ընդամենը համաձայնում է նրան` ինչին իր լռությամբ և անգործությամբ հայ ժողովուրդն է համաձայնել և ընդառաջ է գնում նրան` ինչը հայ ժողովուրդը համարում է իր համար ընդունելի: Եվ սա այն եզակի դեպքերից է, երբ լռությունն իրոք համաձայնության նշան է: Գիտակցի դա լռողը, թե` ոչ:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img