Հաշմանդամություն ունեցող զինվորները կմեկնեն Երուսաղեմ։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի բարեգործական նախաձեռնության նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ Զինվորի տան հետ Երուսաղեմ մեկնողների առաջին ցանկն արդեն կազմել են։
Նշենք, որ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական ծրագիր։ Այսօրվա նիստին մասնակցում էին նաև այն զինվորները, որոնք պետք է մեկնեն հանգստի։
Զինվորների հետ մայիսի 26-ին Երուսաղեմ կմեկնեն նաև ՔՊ–ական պատգամավորներ Լուսինե Բադալյանը և Նարեկ Զեյնալյանը։