ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական լիագումար նիստը: Ընդդիմադիր պատգամավորները ներկա չեն։ Մայիսի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգում ընդգրկված է 23 հարց:
Պատգամավորները նախ կքննարկեն Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին , «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագիծը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Օրակարգում է նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի ծավալուն փաթեթը:
Խորհրդարանը նաև երկրորդ ընթերցմամբ կքննարկի կառավարության ներկայացրած և պատգամավորական օրենսդրական նախաձեռնություններ: