«Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից սկսել է անհնազանդության ակցիաները։ Այս պահին նրանք շրջափակել են ԱԳ նախարարության շենքը։ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, այս շենքը չի սպասարկում հայկական կողմի շահերը։
«ԱԳՆ–ն դարձրել են հակահայկական կառույց, այս շենք մարդ չի մտնելու, որովհետև իրենք սպասարկում են ադրբեջանական շահերը։ Մուտքերը փակում ենք և ոչինչ չեն անում, բոլոր մուտքերը փակ ենք պահում։ Ժողովդրի որոշմամբ, այն Արտաքին գործերի նախարարը, որը չի սպասարկում հայկական շահը, իրավունք չունի լինել Հայաստանի արտաքին գործերի նախարար»։