Ընդդիմադիր պատգամավորները մուտք են գործել ՀՀ ԱԳ նախարարության շենք։ Սաղաթելյանի խոսքով, իրենք պետք է փոխանցեն ժողովրդի ուղերձը, համաձայն որի որևէ մեկը մանդատ չունի Արցախը Ադրբեջանին հանձնելու և Արցախի հայկականությունը կասկածի տակ դնելու համար։
Իշխան Սաղաթելյանն ընթերցեց պաշտոնական հաղորդագրությունն այն մասին, որ Ալիևը Էրդողանի հետ հեռախոսազրույցում հայտնել է, թե Բրյուսելում պայմանավորվածություն է ձեռք բերվել Զանգեզուրի միջանցքի բացման հետ կապված։