Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստվում է Սիրիայի տարածքում նոր ռազմական գործողություն սկսել: Այս մասին հայտնում է BBC-ի թուրքական ծառայությունը:
«Մենք սկսում ենք նոր քայլեր ձեռնարկել մեր հարավային սահմանների երկայնքով 30կմ խորությամբ թերի մնացած հատվածներում անվտանգության գոտիներ ձևավորելու ուղղությամբ»,- Թուրքիայի կառավարության նիստում ասել է Էրդողանը: