Առնվազն 19 երեխա և երկու մեծահասակ է զոհվել Թեքսաս նահանգի Ուվալդե քաղաքի Ռոբի տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է Reuters-ը։ Թեքսասի նահանգապետ Գրեգ Էբոթը հայտնել է, որ կրակողը տեղի 18-ամյա բնակիչ Սալվադոր Ռամոսն է: Նա գործել է միայնակ՝ ձեռքին ունենալով ատրճանակ։ Նրա ինստագրամյան էջում դեպքիրց մի քանի օր առաջ հրապարակվել է զենքի լուսանկարներ։





