Հայաստան-Ադրբեջան բանակցային սեղանին մի քանի ուղղություններ կան, որոնցով ունենք որոշակի առաջընթաց, կան ուղղություններ, որտեղ դեռ փորձում ենք հասկանալ այն հնարավոր կետերը, որտեղ դիրքորոշումները կարող են կամ շանս ունեն համընկնելու: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցք» ասվածին, ապա միջանցքն այն տրամաբանությամբ, որով շրջանառում է 2 տարի շարունակ Ադրբեջանը, հայկական կողմի համար անընդունելի է։ «Կարծեք թե կա համընդհանուր ընկալում, որ այդպես չի լինելու, բացվելու են տնտեսական ուղիները, բայց այն պարամետրերով, որոնք մեզ համար ընդունելի են»- ասաց նախարարը։