ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնի տվյալների վրա, նշել է կապիկի ծաղիկ վարակի հիմնական ախտանշանները: Ըստ այդմ՝ հիվանդության զարգացման առաջնային ախտանշաններն են՝ ջերմություն, ուժեղ գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող, հյուծվածություն:
Առաջին ախտանշանների ի հայտ գալուց մի քանի օր անց վարակված մարդու մոտ դեմքի և մարմնի վրա ցան է սկսվում:
Հիվանդությունը սովորաբար տևում է երկու-չորս շաբաթ: Մասնագետները նշում են, որ կապիկի ծաղիկը մահացու է լինում դեպքերի 10 տոկոսում: Ուստի մասնագետները հորդորում են չզբաղվել ինքնաբուժությամբ, այլ անհապաղ դիմել բժշկի։