Խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով, սրա վերաբերյալ շատ հստակ հայտարարել ենք։ Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, Բաղրամյան պողոտայում, ՀՀ նախագահական նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: Նրա խոսքով՝ եթե այս շարժումը չլիներ, ամեն ինչ արդեն ավարտված կլիներ։ «Ժողովուրդը առնվազն կարողացել է խախտել այն ժամանակացույցը, որով օրվա իշխանությունը պատրաստվում է հանձնել երկիրը։ Բրյուսելյան վերջին հանդիպումը դրա վառ ապացույցն է»,- ասաց Սաղաթելյանը, ապա հավելեց՝
«Էդ որ իշխանություններն ասում են՝ կանչում ենք, չեն գալիս խորհրդարան, մենք այդ հնարավորությունը այսօր կտանք իրենց. Կտեսնենք՝ ով է գալիս, ով չի գալիս»։