Կիրակի, 1 Հունիսի, 2025
- Գովազդ -spot_img

Մենք ունենք Լեռնային Ղարաբաղի չլուծված հիմնախնդիր, որը մեզ անընդհատ կոնֆլիկտի մեջ է պահում Ադրբեջանի հետ. Վահագն Խաչատուրյանի ելույթը՝ Դավոսում

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդես է եկել որպես գլխավոր բանախոս «Ապրուստի գինը ճգնաժամում» թեմայով պանելային քննարկմանը: Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը ներկայացնելով Հայաստանի փորձն ու անցած ուղին, իր խոսքում մասնավորապես ասել է.

«Մինչև հիմա Հայաստանը պարբերաբար ճգնաժամերի մեջ է հայտնվում, որոնք փորձում է հաղթահարել յուրահատուկ ձևով: Մենք փակ սահմաններ ունենք, և դա մեր կյանքի որակի վրա էական ազդեցություն է ունենում: Խոսքը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի մասին: Մենք ունենք Լեռնային Ղարաբաղի չլուծված հիմնախնդիր, որը մեզ անընդհատ կոնֆլիկտի մեջ է պահում մեր հարևան Ադրբեջանի հետ: Ընդամենը մեկուկես տարի առաջ մենք Ադրբեջանի կողմից հրահրված 44-օրյա պատերազմը ծանր մարդկային և նյութական կորուստներ պատճառեց մեզ, պատերազմը դադարեցվեց միայն Ռուսաստանի միջամտությունից հետո:

Հիմա նոր ճգնաժամի մեջ ենք, բայց կարողանում ենք այն հաղթահարել, որովհետև մեր կողմից ընդունված ժողովրդավարական սկզբունքներն են մեզ դա թույլ տալիս:

Ամենակարևորը՝ իշխանության և հասարակության միջև հարաբերություններն են, թե ինչքան է հասարակությունը վստահում իշխանությանը և մյուս կողմից՝ ինչքան լավ է իշխանությունը հասկանում իր հասարակության խնդիրները: Եթե նրանց միջև երկխոսություն կա, ապա լուծվում է և՛ աղքատության հարցը, և՛ նվազում է նոր ճգնաժամ առաջանալու հավանականությունը, և՛ երկիրն ավելի կայուն ու կառավարելի է լինում:

Ամենակարևորը՝ սկզբունքներին չդավաճանելն է: Մեր երկրի փորձն է դա ցույց տալիս:

2000 թվականից մինչև 2018 թվականը մեր երկիրը հրաժարվել էր ժողովրդավարական արժեքներից, և կոռուպցիան երկիրը բառիս բուն իմաստով ուտում էր: Մենք հայտնվեցինք ծայրահեղ վատ վիճակում: 2018 թվականին թավշյա հեղափոխություն տեղի ունեցավ, որի արդյունքում երիտասարդ կառավարություն եկավ իշխանության՝ նոր շունչ հաղորդելով բոլոր ոլորտներին, բիզնեսն ազատություն զգաց, մարդիկ ազատություն զգացին, մարդիկ կարողանում էին ազատ գործարարությամբ զբաղվել, ոչ ոք չէր կարող իրենց խոչընդոտել, գումարներ պահանջել, քաղաքական ուժերը հնարավորություն ստացան հավասար պայմաններով ընտրությունների մասնակցել: Տնտեսությունը հաջորդ տարում միանգամից ունեցավ 7,5 տոկոս աճ: Գործարարները համոզվեցին, որ պետությունը իրենց հետ ոչ թե ժամանակավոր խաղի կանոններով է աշխատում, այլ ընդունված օրենքով ու կանոններով, որը ենթադրում է պարտաճանաչ հարկեր վճարել և որոշ սոցիալական պարտավորություններ կատարել: Սա օրինակ է, որ կարող է բոլորին հետաքրքրել: Կոռուպցիայի վերանալը շատ մեծ խթան դարձավ:

Երբ այն բոլոր գումարները, որ ծախսվում են երկրներում, հասնում են մարդկանց, ում պետք է, ապա և՛ աղքատությունն է պակասում, և՛ ռիսկերն են նվազում, և՛ ամեն ինչ ավելի կառավարելի է լինում: Իսկ եթե դա հասնում է մի խումբ մարդկանց, որոնք ուղղակի դա օգտագործում են իշխանությունը պահելու համար, դա հղի է մեծ կոնֆլիկտներով: Իհարկե կան քաղաքական դրդապատճառներ, որ շատ դեպքերում աչք է փակվում, բայց չեմ կարծում, որ նման դեպքերում սա ճիշտ լուծում է:

Ավելի ճիշտ է լինել ազնիվ, անկեղծ հատկապես այն ժողովրդի հետ, ում ուզում եք այդ օգնությունը ցույց տալ, և նրանց հետ մասնակից դառնալ այդ բոլոր ծրագրերին»:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img