Իտալական «Ռոման» դարձավ Կոնֆերենցիաների լիգայի առաջին խաղարկության հաղթողը: Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած եզրափակիչում Ժոզե Մոուրինյուի թիմը հիմնական ժամանակում առավելության հասավ Նիդեռլանդների «Ֆեյենորդի» նկատմամբ, գրում է armsport.am-ը։
Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը , որը խաղի 17-րդ րոպեին փոխարինվել էր վնասվածքի պատճառով, եռագույնով է տոնել հաղթանակը Կոնֆերենցիաների լիգայում: