44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները այս պահին ԲԴԽ-ի դիմաց են հավաքվել։ Նրանք պահանջում 44-օրյա պատերազմ,ի դեպքով հարուցված քրեական գործով դռնբաց դատական նիստի անցկացում։ Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած քաքշուկից հետո դատավորը որոշում կայացրեց գործը դռնփակ քննել։
Զոհվածների ծնողները պահանջում են ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպում և իրենց պահանջների կատարում։ Կարին Տոնոյանը նշեց՝ երկու տարի է ապրում են սեփական հայրենիքի ճակատագրից կտրված և ոչ ոք ժողովրդի կարծիքը հաշվի չի առնում։ «Ասում են ընտրել են իրենց, ո՞վ է ընտրել։ 40 տոկոսը վարչական լծակի գործադրմամբ է ընտրել։ Մենք չենք ընդունում այդ ընտրությունը»- ասաց Կարին Տոնոյանը։