ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը դաշինքի անդամ պետություններին կոչ Է արել պատրաստ լինելու այն բանին, որ հարկ կլինի երկարատեւ ժամանակ աջակցություն են ցույց տալու Ուկրաինային: Այդ հայտարարությամբ նա հանդես Է եկել մայիսի 26-ին իսպանական La Vanguardia թերթում հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«ՆԱՏՕ-ի առաջին խնդիրն Է օգնել Ուկրաինային,- նշել Է նա:- Պատերազմներն անկանխատեսելի են, եւ ոչ ոք չի կարող ասել, թե ինչպես եւ երբ կավարատվի սա, բայց մենք պետք Է պատրաստ լինենք պահպանելու մեր աջակցությունը երկարաժամկետ հեռանկարում»: